Ինչպես վերածել Webmoney համակարգի գումարները ՀՀ դրամի և կանխիկացնել

Շարունակում ենք ինտերնետով գումար վաստակելու թեման, և այս անգամ տեսնենք, թե ինչպես ռուսական  WebMoney  համակարգի գումարները վերածել ՀՀ դրամի և կանխիկացնել: Նախ ասեմ, որ WebMoney համակարգի վրա գումարներ կուտակելու բազմաթիվ ու տարբեր եղանակներ կան, որոնց կանդրադառնամ հետագա գրառումներում: Համակարգը թույլ է տալիս միանգամից ունենալ երեք տարբեր հաշիվներ (եվրո, դոլար և ռուբլի) և աշխատում է բազմաթիվ կայքերի հետ: WebMoney համակարգի գումարները ՀՀ դրամի վերածելու համար պետք է անել հետևյալ քայլերը՝

1.Գրանցվեք Idram կայքում:


2.Անպայման կատարեք այստեղ նշվող քայլերը ու անցեք նույնականացման գործընթացը:

3.Ներքևում լրացրեք տվյալները ու սեղմեք Change



1.Գրեք փոխանցվող գումարի չափը
2.Նշեք այն համակարգը, որից ուզում եք փոխանցել
3.Նշեք այն համակարգը, որի վրա ուզում եք փոխանցել
4.Purse դաշտում գրեք Idram ID-ն կամ Webmoney համակարգի համարը (WMZ, WMR և այլն)

Եթե մուտքագրել եք ճիշտ տվյալներ, ապա մի քանի րոպե հետո գումարը կվերածվի ՀՀ դրամի և կփոխանցվի ձեր Idram-ի հաշվեհամարին: Idram-ի հաշվեհամարի վրա գտնվող գումարը կարող եք կամ կանխիկացնել, փոխանցել բանկի հաշվեհամարի կամ քարտի վրա: Կարող եք նաև կատարել կոմունալ վճարումներ: Կրկին նշեմ, որ Idram համակարգից լիարժեք օգտվելու համար պետք է անպայման անցնեք նույնականացում, որը բաղկացած է մի քանի փուլից:

Комментариев нет:

Отправить комментарий

+ response.name); });