Օրվա կադր

Motorola-ն ներկայացրեց Moto X սմարթֆոնը


Դեռևս Moto X սմարթֆոնի պաշտոնական ներկայացումից օրեր առաջ արդեն հայտնի էին այս հեռախոսի մասին մի շարք տվյալներ: Ինչպես նախագծողներն են ասում՝ Moto X սմարթֆոն ստեղծվել Google-ի ազդեցության տակ: Այս սմարթֆոնով Motorola ընկերությունը փորձում է մրցակցել ժամանակակից հզոր սմարթֆոնների հետ: Moto X սմարֆոն պատվիրելով հաճախորդները կարող են ընտրել 18 տարբեր երանգներ ունեցող կափարիչներից որև մեկը, սպիտակ կամ սև դիմացի վահանակ, ինչպես նաև կողքի կոճակների 7 գույներ: Ապագայում Motorola-ն խոստանում է նույնիսկ թողարկել փայտյա կափարիչ: Moto X սմարթֆոնի գույներն ու կափարիչի մատերիալը հնարավոր է ընտրել MotoMaker գործիքով: Գույների ընտրությունը հասանելի է միայն ամերիկյան AT&T օպերատորի օգտատերերին, իսկ մնացածների համար հասանելի են միայն սպիտակ և սև կորպուսները:

Moto X սմարթֆոնի տեխնիկական պարամետրերը նույնպես ապշեցնում են: Այն աշխատում է X8 Mobile Computing System համակարգով, որը բաղկացած է 2 միջուկանի 1.7Ghz Snapdragon S4 Pro պրոցեսորով, 4 միջուկանի Adreno 320 գրաֆիկայով և 2 Motorola պրոցեսորներով, որոնք պատասխանատու են ձայնի և ժեստերի ճանաչման համար: Moto X-ն ունի 4.7 դյույմանոց AMOLED էկրան, որն ապահովում է 1280x720 պիկսելների թողունակություն: Սմարֆոնի օպերատիվ հիշողությունը 2Գբ է, որը առավել քան բավարար է սմարֆոնի աշխատանքի համար: Moto X-ի ներքին հիշողությունը 16 Գբ է (AT &T օպերատորի բաժանորդների համար կա նաև 32 Gb-ով տարբերակ): Հեռախոսի հիշողությունը հնարավոր չի ավելացնել MicroSD քարտի միջոցով: Motorola-ն առաջարկում է այդ բացթողումը լրացնել 2 տարով անվճար տրվող Google Drive-ի 50 GB ազատ ծավալով: 

Moto X-ի հիմնական տեսախցիկը 10 մեգապիկսել է, որն ունակ է ձայնագրել տեսահոլովակներ 1080p որակով: Սմարթֆոնի առջևի տեսախցիկը 2 մեգապիկսել է: Չնայած այն հանգամանքին, որը Moto X սմարֆոնը ստեղծվել է Motorola ընկերության կողմից, որն էլ իր հերթին պատկանում է Google-ին, այնուամենայնիվ սմարթֆոնի մեջ տեղադրված է Android 4.2.2 տարբերակը, այլ ոչ թե 4.3:  


Բջջային օպերատորների միջոցով վաճառելու դեպքում Moto X սմարթֆոնը կարժենա 199$: 32 Գբ տարբեկաը այս դեպքում կարժենա 249$: Սմարթֆոնը հասանելի կլինի նաև առանց օպերատորների հետ պայմանագրի, սակայն այս դեպքում Nexus սմարֆոներրի հետ համեմատած Moto X-ի գինն այդքան էլ էժան չի լինի:

«Օդնոկլասնիկի» կայքում բացակայող էջերի փոխարեն կցուցադրվեն հազվադեպ հանդիպող կենդանիներ

Ռուսական «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի և WWF (Վայրի բնության համաշխարհային ֆոնդ) կազմակերպության ռուսական մասնաճյուղի ջանքերով ստեղծվել է մի հետաքրքիր նախագիծ: Այսուհետ «Օդնոկլասնիկի» կայքի գոյություն չունեցող էջեր այցելելիս ցուցադրվելու է ոչ այդքան սովորական 404  էջ (page not found): Այդ էջի վրա այսուհետ ցուցադրվելու են Ռուսաստանում հազվադեպ հանդիպող և ոչնչացման եզրին գտնվող կենդանիրների նկարներ: Այնուհետև ցանկության դեպքում օգտատերերը կարող են այցելել WWF կազմակեպության կայքը և աջակցել այդ կենդանիների պահպանմանը: Օրինակ բացեք այս էջը և մի քանի անգամ թարմացրեք: Արդյունքում կտեղնեք տարբեր կենդանիների նկարներ:

Ինչպես գրանցել Apple ID առանց կրեդիտ քարտի և օգտվել ցանկացած երկրի AppStore-ից





Այս անգամ iMicca-ն կսովորեցնի, թե ինչպես գրանցել Apple ID առանց կրեդիտ քարտի և օգտվել ցանկացած երկրի AppStore-ից: Այլ երկրի Apple ID ունենալու դեպքում կարող եք ներբեռնել տվյալ երկրի համար հասանելի հավելվածները: Օրինակ iPad-ի համար նախատեսված Google Maps-ը հասանելի չի Հայաստանի App Store-ի համար: Այս դեպքում կարող եք գրանցել Ամերիկյան Apple ID և ներբեռնել:

Երկու գիգանտներ պայքարում են Sky բառի համար


Անգլիայի գերագույն դատարանի որոշմամբ Microsoft ընկերությունը պարտավոր է փոխել իրեն պատկանող SkyDrive ծառայության անունը: Ըստ դատարանի վճռի` Microsoft-ը խախտել է վճարովի հեռուստատեսություն տրամադրող եվրոպական ամենահեղինակավոր ընկերություններից մեկի՝ British Sky BroadCasting Group-ի (BSkyB) հեղինակային իրավունքները: BSkyB պրովայդերին են պատկանում Sky բառը պարունակող մի քանի ալիքներ (Sky One, Sky Sports և Sky Movies): Ընդ որում, Microsoft-ը պարտավոր է փոխել SkyDrive ծառայության անունը ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլև ամբողջ աշխարհում: Դատավոր Սառա Ասպլինի կարծիքով SkyDrive ծառայության անվանման մեջ պարունակվող Sky բառը կարող է օգտատերերին թյուրիմացության մեջ գցել: Այսպիսով Microsoft-ը պարտավորվում է խելամիտ ժամկետում փոխել SkyDrive ծառայության անունը, իսկ BSkyB-ն իր հերթին խոստացել է, որ Microsoft-ին կտա այնքան ժամանակ, որքան կպահանջվի այդ գործողությունը առանց լուրջ վնասների անելու համար:

Ֆեյսբուքը ներկայացրեց հերթական ֆունկցիան, որը թույլ է տալիս Ֆեյսբուքում կատարված գրառումները, վիդեոներն ու լուսանկարները ներդնել կայքերի մեջ: Ներդրվող գրառումները պետք է անպայման լինեն հասանելի բոլորի համար (Public): Այս ֆունկցիան աշխատում է Twitter-ում և Youtube-ում գործող ներդրման ֆունկցիայի նման: Հնարավորություն կա նաև անմիջապես տեղադրված կայքում հավանել կամ մեկնաբանել ներդրված գրառումները: Առայժմ այս ֆունկցիան հասանելի է միայն քիչ թվով օգտատերերի մոտ:


Ֆեյսբուքը ներկայացրեց հերթական ֆունկցիան, որը թույլ է տալիս Ֆեյսբուքում կատարված գրառումները, վիդեոներն ու լուսանկարները ներդնել կայքերի մեջ: Ներդրվող գրառումները պետք է անպայման լինեն հասանելի բոլորի համար (Public): Այս ֆունկցիան աշխատում է Twitter-ում և Youtube-ում գործող ներդրման ֆունկցիայի նման: Հնարավորություն կա նաև անմիջապես տեղադրված կայքում հավանել կամ մեկնաբանել ներդրված գրառումները: Առայժմ այս ֆունկցիան հասանելի է միայն քիչ թվով օգտատերերի մոտ:

«Яндекс.Диск»-ում հնարավոր է ձեռք բերել հավելյալ ծավալ գումարի դիմաց


Ռուսական «Яндекс.Диск» ծառայությունն իր օգտատերերին առաջարկում է հավելյալ ամպային ծավալ գումարի դիմաց: Այժմ 10 ԳԲ լրացուցիչ ծավալն արժի ամսական 30 ռուբլի, 100 ԳԲ ծավալը՝ 150 ռուբլի, 1 Տեռաբայթ ծավալը՝ 900 ռուբլի: Երկարաժամկետ բաժանորդագրվելու դեպքում նախատեսված են զեղչեր. եթե բաժանորդագրվեք մի տարով, ապա 10 ԳԲ ծավալի դեպքում պետք է վճարեք 300 ռուբլի, 100 ԳԲ ծավալի դեպքում՝ 1500 ռուբլի, իսկ 1 Տեռաբայթ ծավալի դեպքում՝ 9000 ռուբլի:

«Яндекс.Диск»  ծառայությունը մեկնարկել է 2012 ապրիլին: Ծառայությունը հնարավորություն է տալիս վիրտուալ տարածքում պահպանել անձնական փաստաթղթեր, երգեր, լուսանկարներ և այլ ֆայլեր: «Яндекс.Диск»-ում անվճար հնարավոր է ունենալ բավականին շատ վիրտուալ ծավալ: Օրինակ ես արդեն ունեմ 45 Գբ ծավալ: Հիշեցնեմ, որ մնացած ամպային ծառայությունները (Dropbox, Google Drive, Microsoft SkyDrive և այլն) նույնպես  գումարի դիմացառաջարկում են հավելյալ ծավալներ: 


+ response.name); });