Android և iOS համակարգերի համար նախատեսված Ֆեյսբուքի պաշտոնական ծրագրերում վերջերս հնարավորություն էր ստեղծվել ուղարկել մեծ չափսերով սմայլիկներ (Stickers): Այսօրվանից հնարավորություն կա այդ սմայլիկները ուղարկել նաև Facebook-ի վեբ տարբերակով: Sticker-ները ուղարկելու համար սեղմեք խոսակցության պատուհանում գտնվող սմայլիկի նշանի վրա ու ընտրեք համապատասխան բաժինը:
Կա նաև Stickers Store բաժին, որտեղից
կարող եք ակտիվացնել նոր կատեգորիաների սմայլիկներ: Այնտեղ առայժմ
տեղադրված են միայն անվճար սմայլիկներ, բայց Store-ի գաղափարից կարելի է
ենթադրել, որ միգուցե հետագայում ավելացվեն նաև վճարովի Sticker-ներ:
Комментариев нет:
Отправить комментарий